Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն

ԱրարատԲանկն աջակցել է Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ 

Այս ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և  հմտությունների զարգացման միջոցառումներով։  Ճամբարի առօրյան հագեցած էր՝  հանդիպում-սեմինարներ, հմտությունների զարգացման խաղեր, ազգային պարերի ուսուցում, բանավեճեր, արշավներ։

Ճամբարականների համար հաճելի անակնկալ էր ԱրարատԲանկի ներկայացուցիչների այցելությունն ու ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասը, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։

ԱրարատԲանկն, Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ, «Պարզից պարզ» պոդքաստի շրջանակներում իրականացնում է ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարք, որն անդրադառնում է հեռախոսային և առցանց խարդախություններին, ֆիշինգին և սոցիալական ինժեներիային, թվային մոբայլ ծառայությունների ռիսկերին և օգուտներին, վարկային պատմության բարելավմանը, խելացի վարկավորմանը, BNPL՝ գնիր հիմա, վճարիր հետո գործիքին ու ֆինանսական գրագիտության այլ կարևոր թեմաների։

Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ ներկայացվեցին երիտասարդներին՝ լսելով նաև նրանց մտքերն ու հարցադրումները։ 

«Բավականին աշխույժ, կենդանի զրույց ունեցանք ֆինանսական կրթության մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունը, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության վրա։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։ Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն  «աշխատում է» երկրի տնտեսության զարգացման համար»,- նշեց Արա Չալաբյանը։

Ճամբարական 15-ամյա Դավիթ Աբրահամյանն արդեն ֆիզիկային առնչվող ժողովածուի հեղինակ է, սակայն բաց չի թողնում անընդհատ կրթվելու հնարավորությունները։ Նա մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ հետևեց ֆինանսական գրագիտության դասընթացին․ «Այն կրկնապատկեց գիտելիքներս՝ տեղեկացնելով նաև հարթակի մասին, որն ինձ կօգնի ավելի հեշտացնել  ֆինանսների հետ կապված տարբեր գործողություններ»։ 

«Հորիզոն» ճամբարը ԱրարատԲանկի և «Հզոր Միտք» ՀԿ-ի համագործակցության միակ նախագիծը չէ։ Բանկն այս հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացները մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են ուսանողներ մարզերից նաև առցանց տարբերակով։

«Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը կարևորեց ԱրարատԲանկի հետ համագործակցության 5 տարիները տարբեր նախագծերում՝ լինի դա Ուսանողի տան, թե ապագա մասնագիտության հարցում կողմնորոշող «Ստեմ» և առաջնորդական «Հորիզոն» ճամբարների շրջանակներում։

ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդ սերնդի մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, ինչի շնորհիվ տասնյակ երիտասարդներ իրենց համայնքներ են վերադառնում նոր գիտելիքներով, գաղափարներով և արժեքներով։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից