Հայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում 2-րդն են
2 ոսկի, 5 արծաթ և 3 բրոնզ։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 50 կգ Տիգրան Կիրակոսյանը և 60 կգ Սուրեն Կատվալյանը։
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի փոխանցմամբ, 5 մարզիկ` 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 3 մարզիկ` 48 կգ Հակոբ Շարբաթյանը, 54 կգ Հայկ Կարապետյանը և 66 կգ Արսեն Կարապետյանը արժանացել են բրոնզե պարգևի։
4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել ենք աղջիկների պայքարում։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 46 կգ Սյուզաննա Իշխանյանը 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։






















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի