Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում մեծ փոս է առաջացել. քաղաքացիներն ահազանգում են, որ խնդիրը օրեր շարունակ չի լուծվում
Արդեն տևական ժամանակ է՝ Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում ու ամենավերջին խոսքերն են ուղղում քաղաքային իշխանությանը:
Ոչ միայն վարորդները, այլև հետիոտները նշում են, որ 10 օրից ավելի է՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի 1-ին մասիվ տանող կամրջի հարևանությամբ մեծ փոսը պատուհաս է դարձել վարորդների համար:
Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում, քանի որ շատ վարորդներ, չնկատելով փոսը, հայտնվում են այնտեղ, մի մասն էլ, անցնելով փոսի վրայով, ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում:
Թե ով է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն, հիմա վարորդներին այնքան էլ չի հուզում, քանի որ եթե հետաքրքրվում են, «Վեոլիա ջուր»-ը ասում է՝ քաղաքապետարանն է՝, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա ջուր»-ն է, կամ անհատ է, մի խոսքով՝ մեկը մեկի վրա են գցում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի