Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը
Ժամանց

Մեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ

Նյուքասլի վերարտադրողական կենտրոնի բժիշկները հայտնել են ութ առողջ երեխաների հաջող ծննդյան մասին, որոնցից յուրաքանչյուրը կրում է 3 ծնողի ԴՆԹ: Երեխաները բեղմնավորվել են արտամարմնային բեղմնավորման (IVF) միջոցով՝ կենսաբանական մոր, հոր և ձվաբջջի դոնորի գենետիկական նյութի կիրառմամբ։ 

Այս մեթոդը, որը նախկինում մշակել են բրիտանացի գիտնականները, թույլ է տալիս ապահովագրել երեխային անբուժելի գենետիկական հիվանդությունների ժառանգումից: Ինչպես նշում է kommersant.ru-ն, առաջին նման փորձի արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine-ում:

Բժիշկները հայտնել են, որ յոթ կանանցից ծնվել է ութ առողջ երեխա (չորս տղա և չորս աղջիկ, այդ թվում՝ մեկ զույգ երկվորյակ): Փորձի մեկ այլ մասնակից հղիության փուլում է։ Այս պահին հինգ երեխա մեկ տարեկանից  փոքր է, երկուսը՝ երկու տարեկանից փոքր, իսկ մեկը՝ երկու տարեկանից բարձր։

Փորձին մասնակցած բոլոր մայրերի մոտ կային մուտացիաներ միտոքոնդրիաներում՝ բջիջների էներգետիկ կենտրոններում, և մեծ էր հավանականությունը, որ նրանք կյանքին սպառնացող հիվանդություններ կփոխանցեին իրենց երեխաներին։ Այս մուտացիաները հանգեցնում են մարդու բջիջների էներգետիկ գործառույթների խափանումների և կարող են լուրջ պաթոլոգիա կամ երեխայի վաղաժամ մահ առաջացնել։

Արտամարմնային բեղմնավորման ընթացակարգը ներառում էր մոր ձվաբջջի և հոր սերմի համադրությունը և դրա ներարկումն առողջ դոնոր ձվաբջջի մեջ։ Սա ապահովել է, որ միտոքոնդրիալ մուտացիան չփոխանցվի երեխային։ Գործընթացն առաջին անգամ հավանություն է ստացել Մեծ Բրիտանիայում 2015 թվականին, իսկ Նյուքասլի կլինիկան դարձել է առաջինը, որը լիցենզիա է ստացել այն իրականացնելու համար։