Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց
Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոց։ Ամառային դպրոցն իրականացվում է արդեն 7 տարի անընդմեջ. այս տարի այն անցկացվել է Ծաղկաձորում՝ հյուրընկալելով 8 երկրից ժամանած 57 բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների։
Դասընթացները վարել են 9 մասնագետներ, 7-ը՝ արտասահմանից, 2-ը՝ Հայաստանից։ Նրանց թվում են եղել թե՛ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ, թե՛ իրենց ոլորտում արդեն հաջողություններ գրանցած երիտասարդ մասնագետներ։
Ամառային դպրոցի կազմակերպիչներից Ջուլիետ Բոյաջյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում գիտական ներուժի զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման կարևորությունը․ «Ամառային դպրոց կազմակերպելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ նաև մեծ պատասխանատվություն է ու մեզ նաև շատ անհրաժեշտ է լինում օգնություն: Այս դեպքում մեզ բավականաչափ օգնել են մեր հովանավորները, մասնավորապես պլատինե հովանավոր Ֆասթ Բանկը, որը շատ օգնել է կազմակերպելու հարցում նաև ուսանողների հետ շփումներում» , - ասել է նա։
«Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մի կողմից ոլորտի մասնագետները կկիսվեն արդիական գիտելիքներով, մյուս կողմից մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսություններ լսել առաջատար մասնագետներից, կապեր ձեռք բերել, գիտելիքներ փոխանակել և միմյանց հետ շփվել:
Ֆասթ Բանկը նորարարական լուծումներին միտված բանկ է, որտեղ կարևորում են գիտական առաջընթացն ու ՏՏ մասնագետների համայնքի ձևավորումը։
Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի