Astronomer ընկերության ամուսնացած ղեկավարին Coldplay-ի համերգի ժամանակ պատահաբար բռնացրել են ուրիշին գրկելիս (տեսանյութ)
Ամերիկյան Astronomer ՏՏ ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնը պատահաբար նկատվել է իր ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Քրիստին Քաբոտի հետ գրկախառնված՝ Բոստոնում Coldplay խմբի համերգի ժամանակ։ Մինչդեռ տանը նրան սպասում էին կինը և երկու երեխաները։ Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է The Sun-ը։
Բայրոնի գրկել էր Քաբոտին, և այն բանից հետո, երբ գրկախառնությունը մեծ էկրանին է ցուցադրվել, ընկերության գործադիր տնօրենը արագ թաքնվել է տեսախցիկից, մինչդեռ նրա ուղեկիցը պարզապես շրջվել է։
«Օ՜, ի՞նչ... կա՛մ նրանք սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են», - բեմից նկատել է Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը։
Ինչպես նշում է հրատարակությունը, համերգի տեսանյութը վիրուսային տարածում է գտել սոցիալական ցանցերում, հազարավոր օգտատերեր այն տեղադրել են X-ում և TikTok-ում: Միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ մեղադրել են Բայրոնին կնոջը դավաճանելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել