4 անձ ձերբակալվել է․ ի՞նչ է տեղի ունեցել Արևշատ և Վերին Դվին համայնքներում
Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ձերբակալություններ են իրականացնում Վ. Դվին համայնքում։ Նա նշել էր, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց բերման են ենթարկում։
MediaHub-ի տեղեկություններով՝ երկու համայնքի բնակիչները ծեծկռտուք են ունեցել, որին մասնակցել է նաև Արևշատ համայնքի ղեկավարի որդին, որը մեր տեղեկություններով՝ այժմ հիվանդանոցում է։
MediaHub-ը կապ հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի հետ, ով նշեց, որ 4 անձ ձերբակալվել է։
«Հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը: 4 անձ ձերբակալվել է»,– նշեց Ավդալյանը։
Նշենք, որ այս պահին ևս գործողություններ են կատարվում, և դեռ պարզ չէ՝ քանի՞ հոգու են ձերբակալել։
Մարիաննա Արամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի