Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերնե՛ր,

Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։

Հանքարդյունաբերությունը պարզապես մասնագիտություն չէ, այն կոչում է։

Դա աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ և հմտություններ, այլև քաջություն, տոկունություն և նվիրվածություն։ Քանի որ հենց ձեր ջանքերի ու վարպետության շնորհիվ են ձևավորվում այն ամուր հիմքերը, որոնց վրա կառուցվում են արդյունաբերությունը, տնտեսությունը և, ի վերջո, մեր կյանքը։

Այսօր մեր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ, որոնցից 22%-ը կանայք են՝ գրեթե 50%-ով ավելի, քան համաշխարհային միջին ցուցանիշը։

Մեր կոլեկտիվի միջին տարիքը 40 է, շուրջ 90%-ը՝ Քաջարանից և Կապանից են, իսկ միջին աշխատանքային ստաժը՝ 12,5 տարի։

Մեր կոլեկտիվը հզոր թիմ է, կազմված իր գործին նվիրված հազարավոր մասնագետներից։ Նրանցից յուրաքանչյուրը անգնահատելի ներդրում ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մեզ մոտ ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն։ Պատկերացրեք՝ 400 տարբեր մասնագիտական ուղղություն, որտեղ աշխատում են տարբեր սերունդների տղամարդիկ և կանայք՝ միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

Ձեր աշխատանքի շնորհիվ մենք հպարտությամբ ենք նշում մեր ձեռքբերումները՝ թե՛ տարածաշրջանում և համայնքներում, թե՛ ամբողջ Հանրապետության մասշտաբով։ ԶՊՄԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է՝ թե՛ մարզում, թե՛ ողջ երկրում։ Արդեն 4 տարի մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք։ Սյունիքի մարզն այսօր Հայաստանի տնտեսական առաջատարն է։ Այստեղ է գրանցվում երկրի ամենաբարձր ՀՆԱ-ն, ամենացածր աղքատության ցուցանիշը և ամենաբարձր միջին աշխատավարձը մարզերում։ Սա պարզապես վիճակագրություն չէ. սա մեր բոլորի համառ աշխատանքի արդյունքն է։

Այսօր հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ոլորտի վետերաններին՝ նրանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասն են նվիրել մեր կոմբինատին, ովքեր փոխանցել են իրենց փորձը և գիտելիքները նոր սերնդին։ Ձեր նվիրվածությունը օրինակ է բոլորիս համար։

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Մեզ համար առաջնահերթություն է աշխատանքի պայմանների բարելավման, արդյունաբերական և տեխնիկական անվտանգության չափանիշների բարձրացման, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների բարեկեցության և առողջության խնդիրները։ Այս հարցերը մեզ համար մեծ կարևորություն ունեն և մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման։

Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությամբ աշխատանք, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի։

Այս տարվա սկիզբը հեշտ չէր։ Բայց յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է հետ նայելու, վերլուծելու փորձը, դասեր քաղելու, վերաիմաստավորելու և առաջ շարժվելու։

Այս տարի առաջին անգամ անցկացրինք Առողջության օրեր՝ նվիրված հանքագործի և մետալուրգի տոնին։ Այս միջոցառումները ցույց տվեցին, թե որքան ուժեղ և համախմբված կարող է լինել թիմը և ինչ տպավորիչ արդյունքների կարելի է հասնել, երբ աշխատում ենք միասին, համերաշխ և մեկ նպատակի համար։

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարօրություն, նոր մասնագիտական ձեռքբերումներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող ձեր աշխատանքը միշտ բերի բավարարվածություն և արժանի գնահատանք։

Թող մեր բոլորիս ընտանիքներում տիրի խաղաղություն և համերաշխություն, իսկ մեր սրտերում՝ հպարտություն մեր մասնագիտության համար։

Շնորհավո՛ր ձեր տոնը, շնորհավո՛ր հանքագործի և մետալուրգի օրը։