Ձնոցի և փրփուր փարթի․ ինչպե՞ս է Երևանում նշվելու Վարդավառը
Հուլիսի 27-ին նշվելու է քրիստոնեական տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը։ Տոնական օրվա ընթացքում ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում. MediaHub-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։
Ի պատասխան մեր հարցի՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանեց՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ն «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում Վարդավառի տոնի կապակցությամբ կազմակերպվելու է ամենամյա դարձած «Ձնոցի» մեծ և գունեղ միջոցառումը։
«Ավանդական ջրոցիից բացի սպասվելու է ձնոցի և ձնագնդի, փրփուր փարթի, ակվագրիմ և DJ-ի նվագակցություն»,- նշեց Կոստանյանը։
Բացի դրանից, յուրաքանչյուր վարչական շրջան առանձին կազմակերպելու են տոնական միջոցառումներ, որոնց մասին ավելի ուշ հաղորդագրություն կտարածվի։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Նարե Գնունի




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի