Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

Ռենջերները կրկին ուժերը չափեցին՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթում»

«Ռենջեր 2025» մրցույթը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանմանը, կայացավ երրորդ անգամ՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

«Մրցույթին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տակ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոպարեկային ծառայության 15 աշխատակիցներ՝ իրական ռենջերներ, որոնք ամեն օր կանգնած են բնության պահպանության առաջնագծում։

Մասնակիցները փորձեցին իրենց ուժերը ինչպես ֆիզիկական պատրաստվածության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների մակարդակով։ Մրցույթը ոչ միայն ճանաչում է նրանց նվիրումն ու աշխատանքը, այլև խրախուսում՝ դրամական մրցանակներով։

Մրցանակային տեղեր՝

1 առաջին տեղ- Արթուր Քոչարյան

2 երկրորդ տեղ- Վահե Խաչատրյան, Միքայել Պողոսյան

3 երրորդ տեղ- Գևորգ Գասպարյան, Սասուն Շիրինյան և Սասուն Գալստյան

Մրցանակային տեղեր զբաղեցրած վեց մասնակցից հինգը Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներն են։

Այս նախաձեռնությունը կարևորում է ռենջերների առանցքային դերը մեր բնության պահպանման գործում և կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում։