Վթար՝ Կոտայքում, բախվել են «Toyota», «Nissan» ու «ՎԱԶ 2121», սկսվել է գազի արտահոսք. Shamshyan
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սոնա Զ.-ի վարած «Nissan» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի և 32-ամյա Արմո Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների երկաթե հենասյուներին, կոտրել մի քանիսը, ինչից սկսվել է գազի արտահոսք:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազասյուներն ու գազախողովակը նորոգելու, որպեսզի բնակիչների ու մի քանի օբյեկտների գազամատակարարումը վերականգնվի:
Հետևեք մեզ՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի