ԱՄՆ-ում uատկել է աշխարհի ամենատարեց ձին
Մոկի մականունով արաբական ձին, որը վերջերս Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել էր որպես աշխարհում ամենատարեցը, սատկել է Ֆլորիդայում՝ տարիքի պաշտոնական հաստատումից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Սատկելու պահին կենդանին 40 տարեկան և 83 օրական էր, ինչը մարդկային կյանքում համարժեք է մոտ 115 տարեկանի, գրում է The Guardian-ը:
Մոկին ծնվել է 1985 թվականի փետրվարի 21-ին, հայտնի դերասան Բերտ Ռեյնոլդսի ֆերմայում: Նա բուծվել է որպես «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակակրի անձնական ձի և ապրել նրա ագարակում մինչև 1992 թվականը: Հետո կենդանուն վաճառել են:
Ավելի ուշ կենդանին անցել է Ֆլորիդայի բնակչուհի Արիկա Ձամայի խնամքի տակ։ Նրա խոսքով՝ Մոկին դարձել է ոչ միայն ընտանի կենդանի, այլև իսկական թերապևտիկ ուղեկից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց համար։
«Նա սիրում էր ուտել, սիրում էր, որ իրեն սանրում էին և վայելում էր մարդկանց սերը։ Նրա հետ անցկացրած ամեն օրը յուրահատուկ էր», - պատմել է կինը:
Ըստ տիրուհու՝ նա հույս ուներ, որ Մոկին կապրի մինչև այն օրը, երբ պաշտոնապես կստանա ամենատարեց ձիու տիտղոսը, բայց կենդանին սատկել է արարողությունից առաջ։
























ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն