Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ
Երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ և եթե խոսքը բանկային քարտի տվյալների արտահոսքի մասին է, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել բանկ ու խնդրել՝ արգելափակել քարտը։ Բացի այդ, կարող եք առցանց բանկինգի միջոցով քարտի ամբողջ գումարը տեղափոխել ձեր հաշվին։
Եթե մեկանգամյա գաղտնաբառը (OTP)-ն տրամադրել եք զեղծարարին կամ մուտքագրել եք կեղծ կայքում և հասկացել եք, որ այս պահին ձեր անունով վարկ են ձևակերպում, կրկին անհապաղ զանգահարում եք բանկ և տեղեկացնում իրավիճակի մասին։ Անգամ, երբ կասկածներ ունեք, ապահովության համար կապվեք բանկի հետ։
Եթե ավելի ուշ եք հասկացել, որ զեղծարարության զոհ եք դարձել և ձեր անունով վարկ է ձևակերպվել, պետք է բանկից վերցնել քաղվածքներն ու դիմել ոստիկանություն։
Իհարկե, ցանկալի է նախապես առավել զգույշ լինել, հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ երբեք ոչ ոքի չտրամադրել ձեր օնլայն բանկինգի գաղտնաբառը և PIN կոդը, քարտի վրայի ամբողջական տվյալները, մեկանգամյա գաղտնաբառը (OTP)։ Անգամ, եթե զանգահարում և ներկայանում են, որ բանկից են և խնդրում են ձեր անձնական տվյալները, երբեք չտրամադրեք․ ոչ մի բանկ ձեզնից նման անձնական տվյալներ չի հարցնի։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի