Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդ է մահացել:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում գործող հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Վ.-ի դին, դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ վնասվածքը ստացվել է ձախ աճուկային շրջանում՝ պատռված վերքի պատճառով:
Ըստ տեղեկությունների՝ մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը