Չինական BYD-ն հաստատել է Bentley-ի և Ferrari-ի մրցակցի մուտքը եվրոպական շուկա
Չինական խոշոր ավտոարտադրող BYD-ն (Build Your Dreams) պաշտոնապես հայտարարել է իր պրեմիում Yangwang բրենդի մուտքի մասին եվրոպական շուկա։ Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ստելլա Լին Autocar-ին տված մեկնաբանության մեջ։
Yangwang-ն հիմնադրվել է 2022 թվականին և գտնվում է BYD-ի ապրանքային հիերարխիայի վերին հատվածում՝ հիմնական մոդելներից և նույնիսկ Denza պրեմիում ենթաբրենդից վեր։ Առաջին մոդելներն են՝ U8 ամենագնացը և U9 էլեկտրական սուպերքարը, որոնք Չինաստանում վաճառվում են համապատասխանաբար մոտ 160,000 դոլարով և 270,000 դոլարով։
Թեև անցյալ տարի երկու մոդելներն էլ ներկայացվել էին Գուդվուդի արագության փառատոնին, BYD-ն մինչ այժմ չէր հաստատել Yangwang-ի պաշտոնական մուտքը Եվրոպա։ Այժմ, ըստ նոր տվյալների, Denza-ի գործարկումից հետո (նախատեսվում է 2026-ի սկզբին), Yangwang-ն էլ կհայտնվի եվրոպական շուկայում։
Չնայած հստակ գները դեռևս չեն հայտարարվել, սպասվում է, որ ելնելով ԵՄ մաքսային քաղաքականությունից (17% մաքսային տուրք չինական էլեկտրական մեքենաների վրա) և աջակողմյան կառավարման տեխնիկական վերամշակման ծախսերից, Yangwang-ի մոդելները հազիվ թե կարողանան զգալիորեն ավելի մատչելի լինել, քան իրենց մրցակիցները՝ Bentley, Porsche կամ Ferrari։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի