Ռուսաստանը արգելել է օտարերկրյա տանկերների մուտքը իր գլխավոր Սև ծովի նավահանգիստներ. Reuters
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) սկսել է արտոնագրեր տալ օտարերկրյա տանկերներին՝ Սևծովյան նավահանգիստներ մտնելու համար, ինչը կարճատև դադարից հետո թույլ կտա վերականգնել Ղազախստանի նավթի արտահանումը, հայտնում է Reuters-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Երկու ոլորտային աղբյուր չորեքշաբթի օրը հայտնել են, որ նոր կանոնների համաձայն՝ օտարերկրյա տանկերներին ժամանակավորապես արգելվել է մուտք գործել Ռուսաստանի հիմնական սևծովյան նավահանգիստներ, ինչը փաստացիորեն դադարեցրել է Ղազախստանից նավթի արտահանումը։ Ղազախստանյան նավթի արտահանումը հիմնականում իրականացվում է Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) միջոցով, որը մասամբ պատկանում է ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերություններին։
Սակայն, ավելի վաղ հինգշաբթի օրը, Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի դադարեցրել ռուսական ծովային նավահանգիստներով նավթի բեռնման աշխատանքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրյա նավերը երկրի նավահանգիստներ մուտք գործելու համար պետք է ունենան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) թույլտվությունը։ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթամուղը Ղազախստանի նավթային հանքավայրերը Ռուսաստանի Սևծովյան Հարավային Օզերեևկա նավահանգստի (Նովոռոսիյսկի մոտակայքում) միջոցով կապում է արտահանման շուկաներին։
Այն հիմնականում տեղափոխում է ղազախական նավթ և ռուսական նավթի մի փոքր մասը։
Reuters գործակալությունը անցյալ շաբաթ հաղորդել է, որ Ռուսաստանում գտնվող Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալից օգոստոսին նավթի արտահանումը սահմանվել է օրական 1,66 միլիոն բարելի կամ մոտ 6,5 միլիոն տոննայի մակարդակով, ինչը գրեթե անփոփոխ է հուլիսի արտահանման պլանի համեմատ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի