Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունը
Հայաստանի պատմության թանգարանում հուլիսի 23-ին տեղի ունեցավ «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։
Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են Շանսի թանգարանից 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նմուշներ։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը՝ ընգծելով այս բացառիկ ցուցադրության կարևորությունը, որն առաջին անգամ հնարավորություն է տալիս Հայաստանում ներկայացնելու չինական հնագույն մշակույթի նեֆրիտե ժառանգությունը և վերաիմաստավորելու հայ-չինական պատմական փոխառնչությունները «Մետաքսի ճանապարհ»-ի համատեքստում։
Ողջույնի խոսքով հանդես եկան Շանսի թանգարանի փոխտնօրեն՝ Չժաո Չժիմինը և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն՝ Արմեն Մխիթարյանը։ Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրաքի, Քուվեյթի, Իտալիայի և Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանները և այլ հյուրեր։
Նախքան ցուցադրության բացումը Չինաստանից ժամանած հյուրերը շրջեցին թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և շրջայցի ավարտին իրենց տպավորությունների մասին գրառում կատարեցին թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։
Ցուցադրությունը գործելու է մինչև հոկտեմբերի 23-ը։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times