Երևանում «Honda Accord»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել․ կա վիրшվոր
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի