«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել
«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել՝ ««Լաբուբու»-ի բժիշկներ», որոնք վերանորոգում են այդ տիկնիկները, երբ դրանք վնասվում են: South China Morning Post-ի տվյալներով՝ վերանորոգման արժեքը կազմում է խաղալիքի գնի 10%-ը. սովորական, ոչ կոլեկցիոն Լաբուբուն Չինաստանում միջինում արժե 14 դոլար:
Ինչպես նշում է հրատարակությունը, նման տիկնիկները նորաձև թրենդների սիրահարները հաճախ կրում են իրենց ձեռքի պայուսակների վրա, ինչը հաճախ հանգեցնում է ֆիգուրների վնասմանը։
Տիկնիկները նաև կեղտոտվում են, և ««Լաբուբու»-ի բժիշկները» օգնում են վերականգնել դրանց մաքրությունը: Չինաստանում սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են քերծվածքները հեռացնելու և տիկնիկների մորթին փայլեցնելու խորհուրդներով, բայց ««Լաբուբու»-ի բժիշկները» դա անում են մասնագիտորեն:
Թերթը մեջբերում է նման «բժշկի», որն իրեն Հարթման է անվանում: Նա պատմել է, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում վերանորոգել է մոտ 100 «Լաբուբու»: Հարթմանը թերթին ասել է, որ իրեն զգում է «բժիշկ, որը բուժում է հիվանդություններ և փրկում կյանքեր»:
Խաղալիքը ստեղծվել է Հոնկոնգում ծնված դիզայներ և գրող Լոնգ Ջիաշենգի (Կասինգ Լանգ) կողմից։ 2015 թվականին նա սկսել է «Հրեշներ» վերնագրով կարճ պատմվածքների շարք, որը մեծապես ազդված էր սկանդինավյան դիցաբանությունից: 2019 թվականին Լոնգ Ջիաշենգը համագործակցություն է սկսել Pop Mart-ի հետ՝ իր կերպարների հիման վրա տիկնիկներ արտադրելու համար:
«Լաբուբու»-ն արտադրվում է ավելի քան 300 տարբեր գույներով, ձևերով և չափսերով: 2024 թվականին «Հրեշները» դարձավ Pop Mart-ի ամենատարածված շարքը՝ 726.6% եկամտի աճով, հասնելով 3.04 միլիարդ յուանի (ավելի քան 423 միլիոն դոլար) վաճառքի:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի