Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառ

Այսօր Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական թիմն առաջնորդելու է Սամվել Կարապետյանը՝ հանրահայտ բարեգործը և խոշոր գործարարը։ Այս հայտարարությունը բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարչակազմում սկսվեր ցնցումների ալիք, որին հաջորդեց կառավարական ապարատի կողմից համակարգված, զանգվածային հակաքարոզչական արշավ։ Իշխանական պատգամավորները՝ Արուսյակ Ջուլհակյան և այլն, սկսեցին ափալ-թափալ հակաքարոզչություն իրականացնել սոցցանցերում։ Մեծ աղմուկն ու վայնասունը, իհարկե, դեռ առջևում է։

Սա քաղաքական դաշտի իրական սեյսմիկ շարժ է, ինչը վաղուց չէր նկատվել Հայաստանում։

Անմիջապես հայտարարությունից հետո իշխանության խոսնակներն ու մերձիշխանական քարոզչամեքենան ձայնարկեցին իրենց ամենավատ բնազդները՝

Սկսվեց անհատական վարկաբեկման փորձ՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ՝ մոռանալով, որ հենց նրա ներդրումներով են հազարավոր հայեր աշխատել, ապրել, մնացել հայրենիքում։

Մոբիլիզացվեցին լատենտ բլոգերները՝ «դեմ լինելով բոլորին, բացի Նիկոլից» մեթոդով։

Ակնհայտ է. իշխանության ուղեղային կենտրոնում վաղուց կանխատեսել էին, որ Կարապետյանի գործոնը կարող է դառնալ ցնցող ալիք՝ և՛ ներսում, և՛ միջազգային հարթակում։

Իշխանափոխության օրակարգն անհետաձգելի է դառնում՝

երբ մի ամբողջ իշխանություն գնում է սեփական ժողովրդի դեմ, պղծում նրա արժեքներն ու պատմությունը,

երբ դատական համակարգը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի,

երբ ազգային շահերը ենթարկվում են արտաքին թելադրանքին, առաջ է գալիս անհետաձգելի իշխանափոխության տեսլականը։

Իշխանության համար նոր, հզոր ուժերի կազմավորումը ոչ թե հերթական «փիառ սպառնալիք» է, այլ քաղաքական վերջնախաղի ազդակ։ Մինչ այժմ իշխանության վերարտադրության միակ պատճառը կազմակերպված հակաիշխանական ուժեղ ալիքի բացակայությունն էր։

Եվ հենց այս վախից է սկիզբ առնում համակարգային հակաքարոզչությունը՝ մտացածին մեղադրանքներով, դատարկախոսությամբ, դավադրապաշտությամբ ու մոռացության մատնված քարոզչական մեխանիզմներով։

Բայց եթե պետության փրկությունն է վերջնախաղի գինը, ապա քաղաքականությունն այլևս թատրոն չէ։

Առաջիկա ամիսները չեն լինելու սովորական պայքարի ժամանակներ։ Դրանք լինելու են կամ պետականության վերակազմավորման կամ վերջնական կազմալուծման ժամանակաշրջան։