Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
Ակբա բանկը, լինելով Հայաստանի գյուղոլորտի ֆինանսավորման առաջատարը, ներկայացրել է իր թվային գործիքակազմը, ֆինանսավորման հնարավորություններն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ունենալ հավասար պայմաններ և հասանելիություն դեպի նորարար լուծումներ։
«Ակբան էլ 30 տարի առաջ եղել է ստարտափ։ Այն ժամանակ մեր ստարտափը ընդամենը գաղափար էր, իսկ այսօր Ակբան Հայաստանի առաջատար ու կայուն ֆինանսական կառույցներից մեկն է և կարևոր դեր ունի ոչ միայն երկրի գյուղոլորտի ֆինանսավորման, այլ նաև բուն տնտեսության զարգացման գործում։ Երիտասարդների համար կնշեմ՝ ոգեշնչվե՛ք լավ օրինակներով, առա՛ջ գնացեք և իմացեք, որ աջակցելու ենք այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Sevan AgriTech Summit-ում հատուկ անդրադարձ է կատարվել նաև կրթությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորություններին։ Ֆրանսիական Crédit Agricole խմբի IFCAM համալսարանի գլխավոր տնօրեն Գիյոմ Լեֆևրը նշում է, որ փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գյուղատնտեսների կրթության մեջ, իսկ Ակբա բանկը կարող է առանցքային դեր ունենալ՝ կապ ստեղծելով սերունդների միջև։
«Այսօր առնչվում ենք փոփոխվող աշխարհին, որը մարտահրավերներ է բերում տնտեսության բոլոր ճյուղերի համար ամբողջ աշխարհում։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր դեր ունեն թվային լուծումները, որոնք կօգնեն գյուղատնտեսներին ավելի ճիշտ կառավարել իրենց տնտեսությունները»,- նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի