Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն
Հասարակություն

ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ որևէ ռիսկ չի արձանագրվում: Այս մասին լրագրողներին ասաց կոմբինատի բնապահպանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանը։

Ըստ նրա՝ պոչամբարի տարբեր հատվածներում տեղադրված սեյսմիկ տվիչների հիման վրա կատարվում է ամենամսյա հաշվետվություն՝ արձանագրված ստորգետնյա ցնցումների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Այդ զոնաներում, որտեղ գրանցվել են շարժեր, պոչանքների հոսքը ժամանակավորապես դադարեցվում է՝ իրականացնելու ամրացման անհրաժեշտ աշխատանքներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Վերջին 10 տարում Սյունիքի մարզում մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, բայց մեր ենթակառուցվածքի որևէ էական վնաս չենք արձանագրել»,- նշել է Ծատրյանը։

Բացի սեյսմիկ գործոններից, պոչամբարի հուսալիության վրա կարող է ազդել նաև այնտեղ կուտակվող ջուրը։ Քանի որ հանքաքարի մշակման ժամանակ օգտագործվում են ջուր և ռեագենտներ, ելքային զանգվածը խոնավ է մնում։ Այս կուտակված ջուրը կարող է ճնշում գործադրել ամբարտակի պատնեշի վրա։ Այդ վտանգը նվազեցնելու նպատակով պոչամբարում տեղադրված են պոմպեր, որոնք հեռացնում են ավելորդ հեղուկը։

Ամբարտակի ամրության գնահատմամբ զբաղվում են տեղական և միջազգային փորձագիտական կառույցները, այդ թվում՝ Լեռնամետալուրգիական ինստիտուտը։

Կոմբինատն ամեն տարի ուսումնասիրել է տարածքի բուսական և կենդանական տեսակները՝ հետագա ռեկուլտիվացիայի համար հիմք ապահովելու նպատակով։ Այդ գործընթացը ներառում է պոչամբարի տարածքից հողի վերին շերտի հավաքումը, որը հետագայում վերադարձվում է տեղում և ծածկվում նախապես գոյություն ունեցած բուսատեսակներով։

«Մենք նախապես վերցնում ենք հողի վերին շերտը, այնուհետև այն նորից փռում ենք նույն տեղում՝ նույն բույսերով։ Նախնական վիճակի համեմատ փոփոխություններն աննշան են»,- հավելել է Ծատրյանը։

Պոչամբարի հիմնական հատվածում ջուրն անցնում է ֆիլտրման աշտարակով և այնուհետև լցվում «նստեցման» լճակ։ Մաքրման փուլից հետո այն թափվում է Աճանան գետ։ Ջրից օրական նմուշներ են վերցվում ոչ միայն արտանետման կետում, այլև՝ հոսանքն ի վար՝ ստուգելու համար ոռոգման նպատակով օգտագործվող ջրի որակը։

«Մենք այս դեպքում համեմատում ենք ջրի բաղադրությունը մեր ազդեցությունից առաջ և հետո, և այստեղ տարբերությունը փոքր է։ Երբեմն լինում են նորմայից շեղումներ, որոնք մենք արձանագրում ենք, և եթե պետությունը տուգանք է նշանակում, կոմբինատը վճարում է»,- հավելել է Ծատրյանը։

Արծվանիկի պոչամբարը գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա։ Օգտագործված հանքաքարը պոմպերով մատակարարվում է խողովակաշարերի միջոցով։ Ամենախոշոր վթարը գրանցվել է 2019 թվականի հոկտեմբերին, երբ աղտոտվել է Ողջի գետը։ Այդ դեպքից հետո լուրջ վթարներ չեն արձանագրվել՝ միայն աննշան տեխնիկական խափանումներ, որոնք վերացվել են տեղում։

Խողովակաշարերն ամեն օր անցնում են մոնիթորինգի գործընթաց՝ հաշվի առնելով, որ ներսից պատված են պաշտպանիչ 50 մմ համաձուլվածքային շերտով։ Ներկայում օգտագործվում են մեկ հիմնական՝ 1000 մմ տրամագծով և երկու պահեստային՝ 720 մմ տրամագծով խողովակաշարեր։ Կոմբինատում քննարկում են նաև նոր՝ 1220 մմ տրամագծով մայրուղային խողովակաշար անցկացնելու հնարավորությունը։

Արծվանիկի պոչամբարը, որն այս պահին ԶՊՄԿ-ի միակ գործող պոչամբարն է, շահագործվում է 1977 թվականից։ Դրա թույլատրելի լցման մակարդակը կազմում է ծովի մակարդակից 1015 մետր, մինչդեռ ներկա պահին այն գտնվում է մոտ 950 մետր բարձրության վրա։