Ճապոնացի գիտնականները լաբորատոր պայմաններում հեռացրել են Դաունի համախտանիշ առաջացնող ավելորդ քրոմոսոմը
Ճապոնացի գիտնականները CRISPR գեների խմբագրման գործիքի միջոցով լաբորատոր պայմաններում հեռացրել են Դաունի համախտանիշի առաջացման պատճառ հանդիսացող 21-րդ ավելորդ քրոմոսոմը, հայտնում է iz.ru-ն:
«Ճապոնիայի Միե համալսարանի գիտնականները՝ բժիշկ Ռյոտարո Հաշիձումեի գլխավորությամբ, առաջընթացի են հասել՝ օգտագործելով CRISPR-Cas9 գեների խմբագրման գործիքը՝ Դաունի համախտանիշ առաջացնող 21-րդ ավելորդ քրոմոսոմը հեռացնելու համար», - ասվում է հոդվածում։
Նշվում է, որ քրոմոսոմի հեռացումը կարող է վերականգնել բջջային նորմալ գործառույթը՝ մինչև 37.5% հաջողության մակարդակով։ Բացի այդ, գիտնականները հաստատել են, որ նորմալ քրոմոսոմներ ունեցող բջիջներում գեների արտահայտման օրինաչափությունների, բջիջների աճի տեմպի և հակաօքսիդանտային կարողության նման հատկանիշները նույնպես վերականգնվել են նորմալ մակարդակի։
Չնայած Դաունի համախտանիշի բուժման ոլորտում այս առաջընթացին, ներկայումս այս մեթոդը չի կարող կիրառվել մշտական հիմունքներով, քանի որ վիրահատության ընթացքում կա այլ քրոմոսոմների վնասման ռիսկ։




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...