«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում ելույթ կունենան «Young Euro Classic 2025» փառատոնին
«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, օգոստոսի 2-ին Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում կներկայացնի Հայաստանը միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic 2025» փառատոնին, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես կգան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Վահե Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Նարեկ Առաքելյանը, Մարտին Արշակյանը։ Սա հրաշալի հնարավորություն է պատանի երաժիշտների համար ելույթ ունենալ միջազգային հեղինակություն ունեցող բեմում՝ փորձառու երաժիշտների կողքին, ձեռք բերել փորձ և զարգացնել կատարողական հմտությունները։
«Young Euro Classic»-ը երիտասարդական նվագախմբերի միջազգային փառատոն է, որն ամեն տարի անցկացվում է Բեռլինում: Այն առաջատար հարթակ է երիտասարդ երաժիշտների համար։ Փառատոնը պահպանում է եվրոպական դասական երաժշտության ավանդույթները։ Այստեղ ներկայանում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած նվագախմբեր: Փառատոնը նպատակ ունի ճանապարհ հարթել նվագախմբային երաժիշտների հաջորդ սերնդի համար և խթանել մշակութային փոխանակումը: Հեղինակավոր կառույց է նաև «Կոնցերտհաուսը»։ Այն կառուցվել է 1818-1821 թթ․ Կառլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով՝ որպես Թագավորական դրամատիկական թատրոն։ Գտնվում է Բեռլինի կենտրոնում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times