Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

Միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն սարք-սարքավորումներով ապահովում ենք պոչամբարի անվտանգությունը

Հայաստանում ամենամեծը համարվող Արծվանիկի պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում: Այն շահագործվում է ԶՊՄԿ-ի ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից:Պոչամբարի շինարարությունը սկսվել է 1970-ին, իսկ շահագործման է հանձնվել 1977-ին: Պոչամբարների ու դրանց վնասակարության մասին տարատեսակ սարսափելի պատմություններ ու միֆեր են տարածվել:

Հասկանալու համար, թե դրանցից որո՞նք են միֆեր և ընդհանուր առմամբ, թե ինչպես է իրականացվում հսկողությունը պոչամբարում, ինչ աշխատանքներ են կատարվում, «Հրապարակը» փորձեց հասկանալ տեղում: ԶՊՄԿ պոչամբարային տնտեսության պետ Մհեր Գևորգյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրենք անում են ամեն ինչ՝ պոչամբարի տարածքում ռիսկերն ու վթարները մինիմալի հասցնելու և դրանք բացառելու համար: «Մենք համագործակցում ենք տեսչական մարմինների, ԱԻՆ-ի հետ: Ցանկացած վթարի դեպքում հայտնում ենք իրենց, գնահատում են վնասի չափը և արդեն ԶՊՄԿ-ն, եթե անհրաժեշտ է՝ փոխհատուցումներ է անում:

Աշխատանքի շնորհիվ վթարները պակասել են, չունենք, վթարները մինիմալի են հասցված»,-ասաց Գևորգյանը: Պոչանքը ֆաբրիկայից Արծվանիկի պոչամբար է հասնում 35 կմ հեռավորությունից՝ անցնելով խողովակաշարերով ու թունելներով և դրանից հետո նստեցվելով պոչամբարում: «1000 միլիմետրանոց խողովակաշարով պոչանքը հասնում է պոչամբարի տեղամաս, այնուհետև 100 միլիմետրանոց զենիթային խողովակներով սկսվում է տարալցումը:

Տարալցման ընթացքում ծանր մասնիկները, աստիճանաբար միջին և փոքր մասնիկները նստեցվում են այստեղ»,-ասաց Գևորգյանը: Եթե վթարներ լինում են, ապա միայն փոքր և տեղային, որոնք վերացվում են ընդամենը հինգ րոպեի ընթացքում՝շեշտում է պոչամբարային տնտեսության պետը և հավելում, որ դա չի կարելի նույնիսկ վթար համարել:

Իսկ թե ինչպե՞ս են վերահսկումն իրականացնում ու ժամանակին հայտնաբերում վթարը մեր հարցին Մհեր Գևորգյանը պատասխանեց, որ կա հատուկ գործիք՝ ուլտարձայնային խողովակի պատի հաստության չափում, որի միջոցով ամենօրյա ռեժիմով աշխատակացիները չափում են պատի հաստությունը և եթե հանկարծ այն սահմանված չափանիշին չի համապատասխանում՝ խողովակը փոխարինվում է, որպեսզի վթարը բացառվի: Եթե հիմնական աշխատող խողովակաշարը հայտնվում է վթարային իրավիճակում, ապա մոտակա 15-20 րոպեի ընթացքում պոչանքը տեղափոխվում է վթարային խողովակաշար, վերանորոգումը կատարվում է ու նորից շարունակվում է աշխատանքը: «Ունենք նոր ծրագիր՝ անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար, նախագծով 1220 մմ նոր խողովակաշար ենք քաշում, որպեսզի էլ ավելի ապահով աշխատի պոչամբարային տնտեսությունը»,-ասաց վերջինս: ԶՊՄԿ-ի Բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանն էլ նշեց, որ ամենամյա կտրվածքով իրականացվում է կենսաբազմազանության ուսումնասիրություն, որպեսզի պարզվի, թե այս տեղանքում ինչ բուսական և կենդանական աշխարհ կա, իսկ ստացված տվյալները հետագայում օգտագործվում են ռեկուլտիվացման աշխատանքներում:

Ռեկուլտիվացման աշխատանքների միջոցով փուլ առ փուլ վերականգնում են այն բնական շերտը, որն այստեղ եղել է: ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը նկատեց, որ Արծվանիկ պոչամբար մուտք գործելիս արդեն այդ հատվածում երևում է, թե ռեկուլտիվացման աշխատանքները որքան հաջող են ընթանում՝ սկզբում ավելի պարզ տեսակի բուսատեսակներ են տնկվում և աստիճանաբար տեսակները շատանում են և արդեն պտղատու ծառեր են տնկվել, որոնք աճել են, մեծացել:

Պոչամբարի ամբարտակի ջրի պարզումից և համապատասխան ստուգումներ անելուց հետո, արդեն մաքորված ջուրն ուղղորդվում է դեպի Աճանան գետ, որտեղ կա հատուկ արտաթորման կետի թույլտվություն, որի համար հատուկ պահպանության նորմեր են սահմանված պետության կողմից:

«Մենք անընդհատ, ամենօրյա կարգով նմուշառում ենք իրականացնում և համեմատական ենք տալիս: Այդ ջուրը Աճանան գետի ջրի հետ խառնվելուց հետո օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով այն մասերում, որտեղ կա գյուղատնտեսական գործունեություն կա: Ամենօրյա կարգով չափում ենք, նաև ունենք ստացիոնար գործիք, որը 24/7 ռեժիմով մեզ տվյալներ է տալիս: Տարբեր չափումներ ենք անում՝ ունենք հոսքի և քանակային չափում, ինչպես նաև անում ենք նմուշառում և տանում ենք լաբորատորիա՝ պարունակության մասին տեղեկություն ստանալու համար»,-շեշտեց Ծատրյանը:

Բոլոր այն գետային-ֆոնդային տարածքները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են ԶՊՄԿ-ի հետ, կենսաբազմազանության ուսումնասիրությունը նաև այդ տարածքների վրա է տարածվում: Ծատրյանը շեշտեց, որ իրենք տեղեկություն են ունենում, թե գետում ինչ կենդանական ֆոնդ կա, ինչ տեսակներ և առանձնյակներ են բնակվում: Հետագայում այդ տվյլները վերլուծում են՝ հասկանալու համար ազդեցություն կա, թե ոչ:

Ինչ վերաբերվում է հիդրոտեխնիկական կառույցի սեյսմակայունությանը, վերջինս նկատեց, որ Սյունիքի մարզում հաճախակի են երկրաշարժեր լինում և այս առումով ևս ամեն ինչ արել են՝ ամենաբարձր սեյսմակայութնությունն ապահովելու համար: «Սյունիքի մարզն առհասարակ վտանգավոր է սեյսմիկ առումով, որովհետև շատ հաճախ երկարաշարժեր լինում են:

Մենք տեղադրել ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն սարք-սարքավորումները, որոնք նույնիսկ տեխնիկայի տատանումը ֆիքսում են: Դրա հետ կապված ամենամսյա հաշվետվություն է տրվում, թե այդ սարքը ինչ տվյալներ է ֆիքսել, նույնիսկ չնչին տատանումները ֆիքսվում են:

Մենք անընդհատ տեխնիկայով աշխատում ենք և տրված դիագրամների վրա երևում է , թե ինչ շարժեր են գրանցել: Ամենաչնչին երկրաշարժից մինչև ամենամեծ ռիսկ հանդիսացող ինչ-որ վտանգ որ լինի, մենք մեկ քայլ շուտ կիմանանք և Աստված մի արասցե, եթե դեպք լինի, կհասցնենք ավելի շուտ քայլեր ձեռնարկել»,- ասաց Ծատրյանը:

Եթե խնդիր է արձանագրվում, աշխատանքները միանգամից կանգնեցվում են, սարքի տված տվյալով ուսումնասիրում են խնդիրը, վերջնական լուծումը որոշելուց հետո և տվյալ կետում ամրակայում են իրականացվում: Պոչամբարի պատվարը չափազանց սեյսմակայուն է և տարբեր գնահատականներով կարող է դիմանալ ընդհուպ ամենաբարձր բալերով երկրաշարժերին: