«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները «Երևան» երիտասարդական նվագախմբի հետ նույն բեմում էին
Հուլիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը։ Համերգի ընթացքում հնչեցին Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ Սյուիտ թիվ 1», Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտ լյա բեմոլ մաժոր», Անտոնին Դվորժակի «Սիմֆոնիա թիվ 9 մի մինոր «Նոր աշխարհից» ստեղծագործությունները։ Համերգի մենակատարը հանրաճանաչ շեփորահար Սերգեյ Նակարյակովն էր, դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը։
Համերգին իրենց կատարումներով հանդես եկան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Վահե Դանիելյանը (թավջութակ), Տիգրան Հարությունյանը (գալարափող), Նարեկ Առաքելյանը (թավջութակ), Մարտին Արշակյանը (գալարափող), ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնության հիմնված «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երիտասարդ երաժիշտներ Արսեն Սաֆարյանը (շեփոր), Վահագն Աբաղյանը (շեփոր) և Գևորգ Պետրոսյանը (կլարնետ)։
Նշենք, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, օգոստոսի 2-ին Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում կներկայացնի Հայաստանը միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic 2025» փառատոնին։ Փառատոնին ևս ելույթ կունենան հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երիտասարդ երաժիշտները։
«Young Euro Classic»-ը երիտասարդական նվագախմբերի միջազգային փառատոն է, որն առաջատար հարթակ է երիտասարդ երաժիշտների համար։ Այստեղ ներկայանում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած նվագախմբեր:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին