Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար
Մշակույթ

Կաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

Շարունակելով իրագործել 2025թ-ի ապրիլին «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և «ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ միջև կնքված «Համագործակցության Հուշագրի» նպատակները, ՖԱՀՖ պատվիրակությունը այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական Կամուրջի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում։

Մոտ մեկ ամիս Հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներից և Վենետիկի 82-րդ կինոփառատոնի տնօրինության հետ նամակագրությունից հետո Ֆիլմարատադրողների Համահայկական Ֆեդերացիան օրերս ստացել է Վենետիկի Արտադրական Կամուրջում և Վենետիկի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում գրանցման Հավաստագիրը, ապա նաև Բիենալեի գործադիր տնօրեն պարոն Անդրեա Դել Մերկատոյի հրավերը։

Վենետիկի Միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1932թ-ին՝ մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլմի ցուցադրությամբ, և արժանապատվորեն կրում է աշխարհում առաջինը լինելու իր բացառիկությունը ավելի քան 90 տարի։ Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, միևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։

Վենետիկում Ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ միջազգային կինոնախագծերով, որոնք խնամքով ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողները ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած Համատեղ Արտադրության, Դիստրիբուցիայի պայմանագրերի և միջազգային ներդրումների առկայությամբ։

Կինոարդյունաբերության ներկայացուցիչներին առանձին կներկայացվի նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շնորհանդեսը։ Ծրագրի մանրամասները Ֆեդերացիան հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթներին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսով։

«ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ