Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որ հետևի իր խոսքերին, նա մտնում է շատ վտանգավոր տարածք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պետք է «հետևի իր խոսքերին»: Թրամփն այս մասին նշել է իր Truth Social սոցիալական ցանցում վերջին գրառումներից մեկում։
Թրամփը սկսել է Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրի թեմայից, ապա «անցում է կատարել» Մեդվեդևին։
«Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք երկուսն էլ կարող են կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, գրեթե ամենաբարձրը աշխարհում: Բացի այդ, ԱՄՆ-ն գրեթե համատեղ բիզնես չունի Ռուսաստանում։ Եկեք թողնենք այն այնպես, ինչպես կա և ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը շարունակում է իրեն նախագահ կարծել, որ հետևի իր խոսքերին, որովհետև նա մտնում է շատ վտանգավոր տարածք», - գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի այն հայտարարությանը, որ Թրամփի՝ Մոսկվային վերջնագրեր ներկայացնելու փորձերը սպառնալիք են, որոնք կարող է հանգեցնել ոչ թե Ուկրաինայի հետ հակամարտության սրման, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախման։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի