Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Հասարակություն

Հանքարդյունաբերությունը «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին

Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։

Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես կոմբինատի ղեկավարներից, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրանց:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Այս հանդիպման նպատակն է, որ մեր ուսանողները պատկերացում կազմեն, թե ինչպես է ծանր արդյունաբերությունն աշխատում «ներսից»: Իրենց հետ հանդիպումների, քննարկումների բազմաթիվ փորձեր ենք ունեցել, գիտենք, որ տեսական գիտելիքներին շատ լավ տիրապետում են, որոշ հարցեր շատ լավ պատկերացնում են, բայց թե հանքարդյունաբերությունն ինչպես է աշխատում, իրենք պատկերացում չունեն, ինչը եւս նորմալ է: Այսպիսի քննարկումների իմաստն այն է, որ ուսանողները հենց տվյալ ոլորտի մարմնից լսեն հանքարդյունաբերության մասին, հասկանան՝թե ինչպես է աշխատում այդ ոլորտում գործող Հայաստանի խոշորագույն ընկերությունը: Շատ կարեւոր է, որ քննարկման միջավայրը լինի մաքսիմալ անկաշկանդ»,- նշեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի համահիմնադիր Հովհաննես Երիցյանը:

Հովհաննես Երիցյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Շատերի մոտ կարծիք կա, թե այս ոլորտն ավելի բացասական ազդեցություն ունի, քան՝ դրական: Եթե մի կողմը հնարավորություն ունի բարձրաձայնելու բացասական ազդեցության մասին, այսպիսի հանդիպումներով մյուս կողմն էլ է հնարավորություն ունենում խոսելու, թե ոլորտի աշխատանքի ինչն է դրական: Այդ առումով պատահական չէ, որ ԶՊՄԿ-ի հետ մեր այս տարվա համագործակցությունն անվանել ենք «զարգացման գործընկերություն»: Հայաստանի մեծ հանքարդյունաբերող ընկերությունը մոտ է ուսանողներին եւ սեպտեմբերին նրանց համար պլանավորված շրջայցն էլ այդ տրամաբանության մեջ է: Մինչեւ 30 ուսանող կկարողանա այցելել կոմբինատ, մնալ մի քանի օր եւ մաքսիմալ պրակտիկ շրջայցի միջոցով տեսնել գործարանն ինչպես է աշխատում եւ շփվել աշխատակիցների հետ»,- ասաց նա:

Հովհաննես Երիցյանի խոսքով՝ CaseKey-ի ուսանողական թիմերը աշխարհի տարբեր կետերում մրցում են այլ թիմերի հետ եւ իրենց համար կարեւոր է նաեւ, որ մրցույթների ժամանակ ծանր արդյունաբերությանը վերաբերող թեմաներին անդրադառնալիս նրանք իրական գիտելիք ունենան ոլորտի վերաբերյալ: 

 Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կոմբինատ նոր կադրեր ընդունելիս միշտ զգացել ենք, որ այն կրթությունը, որը ստացել են նորավարտ ուսանողները բուհերում մի քիչ կտրված է այն պրակտիկ պահանջներից, որոնք մենք ունենք: Նույնիսկ, երբ բուհերի դասախոսական կազմերի հետ քննարկումներ ենք ունենում, հասկանում ենք, որ իրենք էլ են տեսնում այդ խնդիրը: Այսինքն՝ այսօր հանքարդյունաբերության ոլորտում տեղական մասնագետների մեծ պակաս կա: Այսպիսի հանդիպումներով փորձում ենք այդ ուղղությամբ էլ ինչ-որ մի բան փոխել: Անմիջական շփումն ուսանողների հետ եւ աշխատանքային շուկա դուրս եկող երիտասարդների հետ կարեւոր է նրանով, որ իրենք էլ հասկանան ոլորտի պրակտիկ խնդիրները»,- ասաց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀՀ հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


ԶՊՄԿ-ն Բուհերի մեր աշխատանքը սկսել է անցած տարվանից: Վարդան Ջհանյանը նշեց, որ մինչեւ այդ իրենց ոլորտն այդքան էլ ակտիվ չի եղել. «Հիմա փորձում ենք այդ բացը լրացնել: Երիտասարդների հետաքրքրությունն էլ ոլորտի նկատմամբ ցածր է եղել: Դա նկատելի է մեր ոլորտին բնորոշ մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների քանակով: Բուհերի հետ համատեղ աշխատանք ենք անում, որ ավելի հետաքրքրենք երիտասարդներին: Իհարկե, այդ տարիների բացը հիմա շատ դժվար է լրացնել, պիտի աշխատանք տանենք, որ հասկանան՝ որքան կարեւոր է, թե ոլորտը զարգացման ինչ ներուժ ունի եւ որքան կարեւոր է մեր երկրի տնտեսության համար»: 

Արտյոմ Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը կոմբինատի օրինակով եւ ինտերակտիվ քննարկումների ձեւաչափով ներկայացրեց այն հիմնական կանոնները եւ գործընթացների համակարգը, որոնց միջոցով ղեկավարվում եւ վերահսկվում են հանքարդյունաբերական ընկերությունները. «Բաժնետերերի իրավունքներ, տնօրենների խորհուրդ, հանձնաժողովներ, թափանցիկություն եւ հաշվետվություն, շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ, սրանք այն հիմնական կետերն են, որոնցով պետք է առաջնորդվեն ոլորտի ընկերություններն իրենց հիմնական որոշումները կայացնելուց եւ մարմինները ձեւավորելուց»:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


ԶՊՄԿ  կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն էլ անդրադարձավ երկրի ընդերքը ճիշտ շահագործելուն եւ ապագա սերունդներին մաքուր միջավայր թողնելուն. «Ընկերությունում կայուն զարգացումը կախված է բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ԲՍԿ) չափորոշիչներից: Սա հանքարդյունաբերողի «դեմքն» է, էթիկան: Շատ կարեւոր է՝ հանքարդյունաբերող ընկերությունը հասույթը ունենում է այդ չափանիշները պահելո՞վ, թե՞ ոչ: Այսինքն, միեւնույն է, ընկերությունը կարող է հասնել իր հասույթներին՝ բայց կարեւոր է հասկանալ, նա դրան հասնում է լավ «դեմքով», թե վատ»: