Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում տեղի ունեցողը որակել է որպես «վերջին հարյուր տարվա ամենադաժան ցեղասպանություն»՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի ամառային դպրոցի մասնակիցների առջև։
«Գազայում տեղի է ունենում իսկական ցեղասպանություն՝ վերջին դարի ամենադաժանը։ Հարվածի տակ են հայտնվում ոչ միայն երեխաներն ու նորածինները, այլև մարդկային արժեքներին վերաբերող ամեն ինչ։ Այդ ամենը ոչնչացվում է մի բուռ հանցագործների ձեռքով»,-հայտարարել է թուրք ղեկավարը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Անկարան չի հրաժարվել պաղեստինյան անկլավին և ՀԱՄԱՍ-ի շարժմանը ցուցաբերած աջակցությունից՝ չնայած արևմտյան երկրների լուրջ ճնշմանը։ «Չնայած նրանց, ովքեր զրպարտեցին պաղեստինյան դիմադրությունը [ՀԱՄԱՍ-ը]՝ այն անվանելով ահաբեկչություն՝ Իսրայելից ճանաչում ստանալու համար, մենք երես չենք թեքել Գազայի հերոսական ժողովրդից։ Մեր եղբայրները Գազայում կապրեն ազատ և հավերժ այս օրհնյալ հողերում, որոնք ներկված են նահատակների արյունով։ Հուսով եմ՝ մենք կտեսնենք բռնության ավարտը Գազայում, ինչպես Սիրիայում։ Մենք անպայման կապրենք այս օրերը տեսնելու համար», -ըստ РИА Новости-ի՝ հավելել է Էրդողանը։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը շեշտել էր, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ հրադադարի հասնի Գազայում և ապահովի մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը: Նա միաժամանակ վերահաստատել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման միակ ճանապարհը մնում է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի