Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Ղ․-ն ու 1 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել 2 երիտասարդ տղաներ և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել։
Դեպքի վայր են ժամանել պարեկները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի