Կամչատկայում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը
ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը:
Թերակղզում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշանակում է տարածքում թռիչքների համար ռիսկի աճ՝ մթնոլորտ մոխրի արտանետումների պատճառով: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև խորհուրդ է տալիս չայցելել հրաբխի շրջակայքը կամ չփորձել բարձրանալ դրա վրա։ Կրաշենիննիկով հրաբուխը ժայթքում է առաջին անգամ՝ գիտնականների կողմից դրա մոնիթորինգի սկսվելուց ի վեր։
Օրերս թերակղզու ափամերձ օվկիանոսում գրանցվել է մինչև 7,6 մագնիտուդով հինգ անընդմեջ երկրաշարժ։ Հուլիսի 30-ին տեղի է ունեցել ևս մեկը՝ 1952 թվականից ի վեր ամենաուժեղը. տարբեր գնահատականներով՝ դրա մագնիտուդը կազմել է 8.7-8.8։ Միաժամանակ շարունակվել է 4754 մետր բարձրությամբ Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի ժայթքումը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին