Ֆասթ Բանկը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթ 2025-ին
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Սևանա լճի ափին կայացած տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին։
Սամմիթի ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է իր նոր թողարկած Visa Digital թվային քարտը, որը թույլ է տալիս իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ: Միջոցառման յոթ օրերի ընթացքում Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են անվճար Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտեր։
Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները ծանոթացել են Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, այդ թվում՝ ՖասթX նոր վարկատեսակին, որը FTN-ի գրավադրմամբ վարկային գիծ է: Այն թույլ է տալիս թվային ակտիվների (FTN) սեփականատերերին ստանալ վարկային միջոցներ առանց իրենց կրիպտոակտիվները վաճառելու՝ ապահովելով ֆինանսական ճկունություն և ազատություն։ Բանկի տաղավարում կազմակերպել են նաև մի շարք հանդիպումներ, ինտերակտիվ քուիզեր և խաղեր. հաղթողները պարգևատրվել են նվերներով և Բանկի հատուկ ապրանքանիշային փաթեթներով։
Հավելենք նաև, որ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին մասնակցել են ավելի քան 15․000 այցելուներ, 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։ Միջոցառումը կարևոր ներդրում է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման գործում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի