Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

ՌԴ-ն Արցախից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում

Մասիս համայնքում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական փաթեթների բաշխումը: Օգնությունն արդեն ստացել է մոտ 100 ընտանիք՝ չորս բնակավայրերում՝ Ազատաշենում, Արգավանդում, Գեղանիստում և Արբաթում: Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:

«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», - ասվում է «Ռուսական մարդասիրական առաքելության» տելեգրամյան ալիքում։

«Շնորհակալություն այս դժվար ժամանակներում աջակցության համար»,- նշել են օգնություն ստացողները, որոնց թվում կան բազմաթիվ բազմազավակ, միայնակ և տարեց մարդիկ: Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: Օրեր առաջ հաղորդվեց, որ Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ օգնություն կստանա։

Նախաձեռնությանը մեծ աջակցություն են ցուցաբերում տեղական իշխանությունները,
կամավորական միավորումները և կամավորները: Ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ին, առաջին փուլը կտևի օգոստոսի ընթացքում: Մասիսից բացի օգնության կետեր են տեղակայվելու տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Գյումրիում և Կապանում, այն վայրերում, որտեղ արցախցի տեղահանվածների թիվն ավելի մեծ է:

Օգնության փաթեթները ներառում են առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենայի փաթեթներ, որոնք ներառում են ձավարեղեն, մակարոն, շաքար, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, յուղ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակներ: Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի միջոցներով և տակդիրներով:

«Այս ակցիան ոչ միայն օգնության փոխանցում է, այլև համերաշխության, մասնակցության և մարդկային ջերմության ակտ մեր հայրենակիցների նկատմամբ: Այն ժողովրդական դիվանագիտության իրական օրինակներից է, որը ցույց է տալիս, որ մեր երկրների ժողովուրդները պատրաստ են օգնել միմյանց դժվար իրավիճակներում: Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների պատմությունը, որոնցից շատերն այսօր դարձել են հաշմանդամ տեղահանվածներ, իրականություն է, որին բախվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Մենք բարոյական իրավունք չունենք նրանց մենակ թողնել իրենց խնդիրների հետ: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում երկար տարիներ, և այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան:

ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինն էլ նշել է, թե իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ «Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- ասել է նա։ 44-օրյա պատերազմից, և հատկապես Արցախի հայության բռնի տեղահանումից հետո ռուսական կողմը մի քանի ծավալուն մարդասիրական առաքելություն է իրականացրել՝ փորձելով փոքր-ինչ լուծել տնավեր մարդկանց հոգսերը։

Այս առաքելությունը վերջինը չէ, նշված կազմակերպություններն առաջիկայում էլ նորանոր ակցիաներ են իրականացնելու։