Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։ 

Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելեց Հանքավան։

IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշում  է՝  «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է և համագործակցության հինգ տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ «Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետև սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղաթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»։ 

Հիշեցնենք, որ «Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան շուրջ 300 երեխաների։ 

«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարևոր հաջողության գրավականը միասնության զորությունն է և «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։  «Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը և IDBank-ը «Հայորդիի» կողքին են և անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել և անսահման կարևորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար»,-Եզրափակեց Վաչե Վարդանյանը։

Նշենք, որ ճամբարականների հետ անցկացվեց ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսևորված մասնակիցներն արժանացած IDBank-ի և Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ