Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով
Ucom-ը՝ հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով:
SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։
«Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը։ Մեր բաժանորդներից յուրաքանչյուրի համար հարմարավետ թվային փորձառություն ապահովելու համար մենք ձգտում ենք կիրառել այդ պահին հասանելի ամենավերջին նորարարական լուծումները։ Վստահ եմ, SatisfAI հարթակը կօգնի, որ տվյալների վրա հիմնված որոշումների միջոցով շարունակաբար բարձրացնենք ծառայությունների որակը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության մեկնարկի համար։ Մինչ այս մեր հարթակը հաջողությամբ ներդրվել է մի շարք բանկերում, իսկ այժմ Ucom-ն առաջինն է դառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, որը կկիրառի մեր լուծումները։ Առաջին փուլով հարթակի բազային ֆունկցիաներն արդեն ներդրվել են, ակնկալում ենք, որ շուտով արհեստական բանականության մոդուլը նույնպես կկիրառվի Ucom-ում», - ասաց SatisfAI –ի համահիմանդիր Հայկ Կարապետյանը։
NPS հարցումը տարածված միջազգային մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և ծառայություններից բավարարվածության աստիճանն արագ պարզելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից անմիջապես հետո SMS-ի, մոբայլ հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման միջոցով գնահատել նրա հավատարմությունը, ինչպես նաև՝ սպասարկման որակից գոհունակությունը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի