Ինդոնեզիան պատրաստ է անմարդաբնակ կղզիներից մեկում տեղակայել Գազայի շուրջ 2,000 բնակչի
Ինդոնեզիան պատրաստակամություն է հայտնել անմարդաբնակ կղզիներից մեկում ընդունել շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածից շուրջ 2,000 վիրավոր պաղեստինցու՝ նրանց բուժումն ապահովելու համար. այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, ասել է Ինդոնեզիայի նախագահի մամուլի խոսնակը։
«Ինդոնեզիան բժշկական օգնություն կցուցաբերի Գազայի մոտ 2,000 բնակիչների, ովքեր վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ», - Ջակարտայում լրագրողներին ասել է խոսնակ Հասան Նասբին։
Նրա խոսքով՝ Ինդոնեզիան նախատեսում է Սումատրայից ոչ հեռու՝ Գալանգ կղզում գտնվող հաստատություն տեղափոխել վիրավոր Գազայի բնակիչներին՝ նրանց բուժելու և նրանց ընտանիքներին ժամանակավորապես ապաստան տալու համար։
Հիվանդները կվերադառնան Գազա ապաքինվելուց հետո, հավելել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու ծրագրի ժամկետների կամ նրանց վերադարձի երաշխավորման վերաբերյալ։
Այս հայտարարությունը հաջորդում է Axios-ի հուլիսյան հաղորդագրությանն այն մասին, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության տնօրենն այցելել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի օգնությունը խնդրելու համար՝ համոզելու մի քանի երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիային, Լիբիային և Եթովպիային, ընդունել Գազայից հարյուր հազարավոր պաղեստինցիների։
Ինդոնեզիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա, այն բանից հետո, երբ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին սկսել է ռազմական գործողություններ, որոնց հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 60,000 պաղեստինցի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի