Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի կերակրի սոդայի խոշորագույն գործարանում

Ստերլիտամակում տեղակայված «Բաշկիրական սոդայի ընկերություն» ԲԲԸ-ի («Կաուստիկ» համալիր) արտադրական տարածքում տեղի է ունեցել գազի պայթյուն: Վթարի  մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից և հանրապետության իշխանությունները: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհ չի եղել, սակայն հետևանքները վերացնելու համար ներգրավվել է 42 մարդ և 15 միավոր տեխնիկա:

Բաշկիրիայի առողջապահության նախարար Այրատ Ռախմատուլինը հայտնել է, որ 25 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ: «Դեպքի վայրում աշխատում է 19 շտապօգնության խումբ: Բժշկական խմբերը Ուֆայից արագորեն մեկնել են օդային շտապօգնությամբ: Նրանց թվում են վերակենդանացնողներ, այրվածքների մասնագետներ և ակնաբույժ»,- գրել է նա թելեգրամյան ալիքում: Ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի, վիրավորվել է առնվազն 36 մարդ: Ներկա պահին մահացածների մասին տեղեկություններ չկան:

БСК ընկերությունը РБК-ին պարզաբանել է, որ վթարը տեղի է ունեցել պլանային խոշոր վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ժամանակ. «ВХ-ПВХ» (վինիլքլորիդ - պոլիվինիլքլորիդ) համալիրի պիրոլիզի գազի տեխնոլոգիական խողովակաշարը եռակցման երկայնքով ապաճնշվել է: Վնասված հատվածը հագեցած էր ավտոմատ անջատման համակարգով, որը հնարավորություն էր տալիս արագորեն տեղայնացնել արտահոսքը: «ВХ-ПВХ»  համալիրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Բաշկորտոստանի Հանրապետության դատախազությունը ստանձնել է միջադեպի հանգամանքների հետաքննությունը: Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը սկսել է նախնական քննչական ստուգում: «Ներկայում անցկացվում է միջադեպի վայրի զննում, հարցաքննվում են ականատեսներ, և ստուգման ընթացքում կպարզվեն միջադեպին նպաստած բոլոր պատճառներն ու պայմանները»,- գրում է Քննչական կոմիտեն իր թելեգրամյան ալիքում։

«Բաշկիրական սոդա» ԲԲԸ-ն Ռուսաստանում սոդայի և խմորի սոդայի խոշորագույն արտադրողներից մեկն է, ինչպես նաև նշանակալի խաղացող է ПВХ-ի, կաուստիկ սոդայի և աղաթթվի արտադրության ոլորտում: Ընկերությունը «Росхим» ԲԲԸ ընկերությունների խմբի մաս է կազմում։