Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Նորվեգիան պատրաստ է ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել Նեթանյահուին նրա այցի դեպքում

Նորվեգիան դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կկատարի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալման հրամանը, եթե նա ժամանի թագավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի փոխնախարար Անդրեաս Մոցֆելդտ Կրավիկը Al Jazeera-ին տված հարցազրույցում:

«Իսրայելի գործողությունները միանգամայն անընդունելի են: Մենք տեսանք դպրոցներ, հիվանդանոցներ, լրագրողների, որոնք ենթարկվում են հարվածների», – նշել է դիվանագետը՝ խոսելով պաղեստինյան անկլավում տիրող իրադրության մասին:

Նա ընդգծել է, որ Նորվեգիայի կառավարությունն իրազեկ է Նեթանյահուի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճռի մասին և «կկատարի այդ հրամանը, եթե նա ոտք դնի Նորվեգիայի հողի վրա»:

Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը մի շարք այլ երկրների հետ միասին պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի դեմ:

2024 թ. նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամաններ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինի տարածքում կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: