«Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան
«Առաջին հայացքից, առաջին վայրկյանից սիրել եմ Նարինեին։ Նա ինձնից 4 տարի փոքր է, նրան հանդիպել եմ կյանքիս ամենաժիր ժամանակահատվածում։ Ես գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու։
Արդեն 20 տարի ամուսնացած ենք։ Ես 26 տարեկան էի, Նարինեն` 22։ Երկար ժամանակ շփվել ենք, հետո գնացել եմ բանակ, վերադարձել եմ, նոր ամուսնացել ենք։ Կարող եմ ասել, որ նրա ներկայությունն իմ կյանքում այդ 2 տարին՝ բանակը ավելի սիրուն ու ուժեղ է դարձրել իմ համար»,- Սրտի տանիքներով հաղորդման շրջանակներում՝ խոսելով կնոջ մասին, պատմել է դերասան, երգիչ Ավո Ադամյանը։
Անդրադառնալով սերիալներում սիրային տեսարաններ խաղալուն` նա նշել է, որ կինը նորմալ է արձագանքում այդ ամենին։
«Եթե ինձ տրված է սեր խաղալ, ես դա պետք է անեմ պրոֆեսիոնալ։ Ինչ խնդիր, որ տրված է ինձ, ես պետք է այնպես հաղթահարեմ, որ որևէ մեկը չասի՝ չկարողացավ։ Միգուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ խանդը սիրո հետ կապ չունի։ Խանդը մարդուն կառավարելու միջոց է։ Հնարավոր չի վեճեր չլինեն, բայց մենք լուրջ թեմաներ չենք ունեցել»,-պատմել է Ավո Ադամյանը։





















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Երկու իրականություն