Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» առաջարկ է արել իր տրանսֆերի համար, սակայն վերջնական որոշումը կկայացվի ֆուտբոլիստի և ռուսական ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու միջև բանակցություններից հետո:

«Դեռ վաղ է «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին խոսել: Բայց դա լուրջ է, առաջարկ կա: Ես դեռ Կրասնոդարում չեմ եղել: Շուտով կվերադառնամ և կխոսեմ (ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու) հետ: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք միասին»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Всё на матч!» հաղորդման ժամանակ:

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Սաութհեմփթոնը» դուրս է մնացել մրցաշարից և նոր մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում: Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Նշվում է, որ «Սաութհեմփթոնը» պատրաստ է վճարել 12,5 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։