Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank
«Շնորհակալ ենք ամեն օր» կարգախոսով Հաճախորդների շնորհակալության օրն այս անգամ IDBank-ը կազմակերպել էր «Բաղրամյան» մասնաճյուղում։ Պարզապես հերթական գործարքի համար բանկ մտած հաճախորդներին հիշեցնում էին՝ սպասարկման գործընթացը հաճելի, անակնկալներով դարձնելու համար Բանկին հատուկ առիթ հարկավոր չէ․ IDBank-ն ընտրելու համար սովորական օրն էլ շնորհակալության հնարավորություն է։
Այս անգամ շնորհակալության օրը, սակայն, մի փոքր տարբերվում էր․ Բաղրամյան մասնաճյուղի բակն ու հարակից տարածքը Բանկի նախաձեռնությամբ բարեկարգվել էր՝ հաճախորդների սպասարկման փորձառությունն ավելի բարելավելու համար։
«Մեր արդեն ավանդույթ դարձած շնորհակալության օրվա ձևաչափից բացի այս անգամ ևս մեկ հաճելի անակնկալ ունեինք մեր հաճախորդների համար, որ ոչ միայն մեկ օր, այլև մասնաճյուղ ամեն այցը հաճելի կդարձնի․ մեր թիմը բարեկարգել է մասնաճյուղի հարակից տարածքն ու ծառատունկ իրականացրել։ Սրանք փոքր քայլեր են համայնքի կողքին մեր ներկայությունն առավել ընդգծելու համար․ մեր մյուս շնորհակալության օրերը ևս ուղեկցվելու են նման նախաձեռնություններով», - ասաց IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանը։
Մասնաճյուղի ներսում էլ հաճախորդներին քաղցր հյուրասիրություն էր սպասում, նրանք պտտում էին նաև հաջողակ անիվը ու շահում idcoin-ներ, որոնք կարող են օգտագործել Իդրամ QR-ով վճարման ժամանակ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար