Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է
Սուրբ Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը` օգոստոսի 12-18-ի միջև:
Ըստ ավանդության (Հակոբոսի նախաավետարանի և Հովհաննեսի պարականոն ավետարանի համաձայն)՝ երբ Ս. Կույսը մահացել է, առաքյալները նրա մարմինն ամփոփել են Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի եղել թաղմանը, և երբ օրեր անց մյուս առաքյալների հետ գերեզման է գնացել՝ հրաժեշտ տալու, գերեզմանաքարը վերցնելով՝ Ս. Կույսի մարմինն այնտեղ չեն գտել, այլ միայն՝ անուշաբույր պատանքը։
Եկեղեցու հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատել են Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը` ընդունելով, որ նրա մարմինը փոխադրվել՝ վերափոխվել է երկինք:
Տոնը նախ նշվել է Երուսաղեմում, 5րդ դարի սկզբին: Տոնակատարության կենտրոնն Աստվածածնին նվիրված այն տաճարն էր, որը գտնվում է Երուսաղեմից Բեթղեհեմ տանող ճանապարհի 3-րդ մղոնի վրա: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման՝ այն վայրը, որտեղ գտնվում էր Ս. Աստվածածնի գերեզմանը, և օրը որոշվել է օգոստոսի 15-ը:
6-րդ դարում տոնը տարածվել է Սիրիայում: Նույն դարի վերջին Մորիկ կայսրը տոնը պարտադիր է համարել ողջ Բյուզանդական կայսրությունում։ Այս ժամանակաշրջանում տոնը տարածվել է նաև Հայաստանում։ 7-րդ դարի սկզբին տոնն սկսել են նշել նաև Արևմուտքում:
Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը, և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան