Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Մշակույթ

Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է

1894թ. օգոստոսի 22-ին է ծնվել Սովետական Միության հերոս, Սովետական միության նավատորմի ծովակալ Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակովը:

Նա ծնվել է Գարդմանքի Հաջիկհենդ գյուղում երկաթուղային բանվորի ընտանիքում։ Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները։ Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։

Ռազմական գործչից բացի՝ Իսակովը նաև գրող էր։ 1958 թվականից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967 թվականից՝ Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ։ Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի և գիտության բաժնում։ 1913 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1917 թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց։

Ավարտելով՝ ստացել է սպայի կոչում։ Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա։

1918 թ. մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1920 թվականից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար։ 1922-23 թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը։ 1923-27 թթ. աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ։ 1928 թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։

1932 թվականից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։ 1938 թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942 թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։ Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում։ 1944 թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում։ Մեծ է նրա ավանդը նաև ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում։

1932 թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1937 թ. պաշտպանելով դիսերտացիան՝ Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Մահացել է 1967 թ. հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում։