Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է

Եվ այսպես, «Մի դրամի ուժի» հուլիսին հավաքագրած գումարը՝ 5․042․314 դրամն, ուղղվեց «Զարկ» էկոճամբարի կազմակերպչական աշխատանքներին։ «Զարկն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում Արցախից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում ապրող 10-17 տարեկան պատանիների, որոնք, բացի առաջնորդության հմտություններից, ճամբարում ուսանում են տարբեր սեմինարներ, ձեռք բերում կյանքի համար կարևոր հմտություններ և կոփվում ֆիզիկապես ու հոգեպես։

Իսկ օգոստոսին հավաքված մեկ դրամները փոխանցվելու են   «Հույսի կամուրջ» ՀԿ-ին, որն արդեն մոտ երեք տասնամյակ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և խթանում նրանց սոցիալական ներառումը։ Տավուշում ՀԿ-ի կենտրոնները դարձել են համայնքների հենարան՝ ապահովելով երեխաների շարունակական վերականգնողական աջակցությունը, ծնողների հզորացումն և ավելի ներառական միջավայրը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Մեծ պատասխանատվությամբ ենք ամեն անգամ աջակցում այն կազմակերպություններին, որոնք իրական փոփոխություններ են բերում մեր հասարակության մեջ։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրերն այս առումով բացառիկ կարևորություն ունեն՝ հատկապես խոցելի խմբերի սոցիալական ներառման և աջակցման գործում։

Միշտ նշում եմ, որ մեր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում մարդն է՝ իր կարիքներով, երազանքներով և հնարավորություններով, և այն, որ «Հույսի կամուրջի» ողջ գործունեությունն այս առումով օրինակելի ու հատկանշական է՝ ապացուցում են կազմակերպության գործունեության ավելի քան երեսուն տարիները»:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշում է․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ այս ամիս «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությունը կուղղվի Տավուշի մեր վերականգնողական ծրագրին։ Այս ներդրումը կարևոր է հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքների համար։ Idram-ի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը մեզ համար ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև հավատ, որ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ և լիարժեք ներգրավվել համայնքային կյանքում»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ