Նեթանյահուի փնթի և վտանգավոր մանիպուլյացիան
Հայ հասարակությունը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հիմա էլ ալեկոծվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից, թե Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայ-ասորական ընտանիքից սերված միլիոնատեր, լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդկաստի ժամանակ Նեթանյահուն պարզապես ստել է, թե Քնեսեթը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության օրը նշելու նախագիծ 2018 թվականին դրվել էր Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, բայց չէր ընդունվել։
Իսկ լրագրողի դիտարկմանը, որ իսրայելցի ոչ մի վարչապետ չի ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է «Ես հենց նոր արեցի, ահա խնդրեմ»։
Փաստացի այս կերպ Իսրայելը ամենևին էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ փորձում է այն որպես մանրադրամ օգտագործել Թուրքիայի դեմ, որի հետ ներկայումս Իսրայելը գրեթե թշնամական հարաբերությունների մեջ է։ Թուրքիան էլ Իսրայելին արդարացիորեն մեղադրում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, և Իսրայելն ընդամենը այս կերպ պատասխանում է, սակայն պաշտոնական որևէ հայտարարություն, որևէ բանաձև գոյություն չունի, ուստի և առնվազն անլուրջ է ուրախանալ Իսրայելի վարչապետին այս հայտարարություններից։
Ընդհակառակը, սա ևս մեկ մտահոգության տեղիք պետք է տա հայ քաղաքական մտքին, որ ըստ էության, Իսրայելի պես պետությունները շարունակում են Հայոց ցեղասպանություն օգտագործել որպես Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները, հաշիվները պարզելու միջոց։ Իհարկե, պետք է հայկական կողմը թույլ չտա, որ Հայոց ցեղասպանությունը դառնա մանրադրամ Իսրայելի կամ որևէ այլ պետության ձեռքում։
Օվսաննա Գասպարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի