Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
Ամերիաբանկը գործարկել է թվային բիզնես քարտեր իրավաբանական անձ հաճախորդների համար՝ բիզնեսներին առաջարկելով նորարարական, անվտանգ և մատչելի լուծում: Թվային բիզնես քարտերը պատվիրելուց և ակտիվացումից հետո հասանելի են անմիջապես՝ առանց սպասելու ֆիզիկական քարտի թողարկմանը, նվազեցնում են պլաստիկի օգտագործումը և ապահովված են ժամանակակից թվային պաշտպանությամբ:
Այս նորարարական լուծումը հաճախորդներին տալիս է իրական առավելություններ՝ կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացները և դարձնելով դրանք առավել հարմարավետ: Ի դեպ, թվային քարտերի պարագայում հաճախորդները կարող են օգտվել նույն դասի ֆիզիկական քարտի կողմից տրամադրվող բոլոր արտոնություններից, ինչպես օրինակ թվային Պլատինում քարտի համար՝ անվճար մուտք DragonPass բիզնես սրահներ ամբողջ աշխարհում, արագ սպասարկման ծառայություն Եվրոպայի օդանավակայաններում (Fast Track) և այլն։
Նշենք, որ թվային բիզնես քարտը հնարավոր է պատվիրել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթով, որի դեպքում հաճախորդը ստանում է նաև ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ ու Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ համակարգ երկու օգտատիրոջ համար։
Թվային քարտի մասին ավելին, ինչպես նաև դիմելու կարգը՝ այստեղ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար