Դատարանը մերժել է ԶՊՄԿ֊ից հեռացված աշխատակիցների վերականգնման հայցը
2025 թվականի փետրվար ամսվա սկզբին ապօրինի գործողություններով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը խաթարած, Ընկերությանը սաբոտաժի ենթարկած մի շարք նախկին աշխատողների հայցերով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռներ: Դատարանը տարբեր դատավորների նախագահությամբ արձանագրել է, որ վերոգրյալ աշխատողների գործողությունները եղել են անօրինական, խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությանը և այդ անօրինական գործողություններով նշված անձինք Ընկերությանը պատճառել են զգալի վնասներ, ինչը նշված նախկին աշխատողների նկատմամբ վստահության կորստի հիմք է հանդիսացել։
Ծավալուն դատաքննության արդյունքում դատավորները եկել են այն եզրահանգման, որ նշված նախկին աշխատողների անօրինական գործողություններով պայմանավորված նրանց աշխատանքից ազատելով Ընկերությունը հետապնդել է իրավաչափ նպատակ՝ պաշտպանելու ինչպես Ընկերության, այնպես էլ մյուս աշխատողների իրավունքները և օրինական շահերը։
Թեև վիճարկված ազատման հրամանները անվավեր են ճանաչվել ըստ դատարանի՝ աշխատանքից ազատման գործընթացի վերաբերյալ օրենսդրության որոշ ձևական և ընթացակարգային պահանջներ չպահպանելու հիմքով, սակայն բովանդակային առումով դատարանը, ըստ էության վճիռներով հաստատել է վերոգրյալ աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու Ընկերության որոշումը և դրա հիմնավորվածությունը, ինչպես նաև համարել է, որ նշված նախկին աշխատողները այլևս չեն կարող վերականգնվել Ընկերությունում աշխատանքի։
Նկատի ունենալով, որ վճիռների վերջնարդյունքը նույնական է ընկերության հետապնդած նպատակի հետ, Ընկերությունը որոշել է չվիճարկել Դատարանի նշված վճիռները և կատարել է դրանք ամբողջությամբ:
Ընկերությունը հաստատում է, որ հետևողականորեն շարունակելու է պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը հարուցված քրեական գործերի և Ընկերության կողմից ներկայացված քաղաքացիական հայցերի շրջանակներում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը