Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար ԱրարատԲանկն առաջարկում է նոր պրոդուկտ՝ «Անգրավ գյուղատնտեսական վարկ», որը նախատեսված է գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար։
Այս շրջանում գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները, և առհասարակ, ագրարային բիզնեսով զբաղվողներն արդեն նոր ծրագրերի ու հաջորդ տարվա աշխատանքների մասին են մտածում՝ վառելիք, սերմացու, պարարտանյութ, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի իրականացում։
Վարկի պայմանները մրցունակ են, գումարը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույնը 60 ամիս ժամկետով։ Պահանջվում է առնվազն 1 անձի երաշխավորություն։
Վարկատեսակը թույլ է տալիս համալրել շրջանառու միջոցները, ձեռք բերել հիմնական միջոցներ, իրականացնել շինարարական աշխատանքներ, կատարել կապիտալ ներդրումներ, մարել կրեդիտորական պարտքը, իրականացնել ընթացիկ գյուղատնտեսական ծախսեր, ինչպես նաև ուղղել տնտեսապես հիմնավորված այլ նպատակներին։
Օգտվե՛ք ԱրարատԲանկի՝ անգրավ գյուղատնտեսական վարկի առաջարկից, որը մշակվել է տարվա այս շրջանում վարկառուների կարիքներն ու զարգացման հնարավորությունները հաշվի առնելով։
Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող հաճախորդները մշտապես ԱրարատԲանկի ուշադրության կենտրոնում են։ Մեր երկրի տարածքային համաչափ զարգացումն անհար է պատկերացնել առանց գյուղատնտեսության ոլորտի աջակցության, հետևաբար մրցունակ և ճկուն պայմաններով այս վարկատեսակը կօգնի ձեզ՝ զարգացնելու տնտեսությունը և լուծելու գյուղտնտեսության հրատապ խնդիրները, որպեսզի ամեն աշուն ավելի առատ լինի, քան նախորդը։
Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մարզային մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար