«Լիվերպուլ»-ը կատարել է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Տրանսֆերի մասին հայտարարվել է Անգլիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքում։
«Նյուքասլի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տեղափոխությունը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ գործարքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրա արժեքը կազմել է 125 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 145 միլիոն եվրո)։ Գործարքը կնքվել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ ֆուտբոլիստի հաջող բուժզննությունից հետո։
«Նյուքասլը» Իսակին ձեռք բերեց «Ռեալ Սոսյեդադից» 2022 թվականին 70 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «կաչաղակների» կազմում անցկացրել է 42 խաղ, խփել 27 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի